ԱԺ-ի Դեմիրճյան մուտքի մոտ այս պահին ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի ակցիա է իրականացվում: Մոտ 6 տասնյակ երիտասարդներ ԲՀԿ պատգամավորներին դիմավորում են ծափերով, իսկ ՀՀԿ պատգամավորներին՝ հարցադրմամբ՝ «Դուք հավատո՞ւմ եք, որ փոխվել եք», նաեւ սուլոցներով ու «ամոթ» գոռալով:
Ոստիկաններն անընդհատ հորդորում են ԱԺ-ի մուտքը չփակել, հետ գնալ:
Երիտասարդները պահանջում են արդարություն:
Կարդացեք նաև
Ի դեպ, այսօր նաեւ «Սիվիլիթաս» հիմնադրամի տարեդարձն է՝ 4 ամյակը:
Ցուցապաստառների վրա «Սիվիլիթասի» աշխատակիցները նշել են՝ «Վարդան Օսկանյան՝ անհայտ փողերի լվացում ըստ ԿԳԲ-ի, Այվազյան՝ 37.5 մլն դոլարի յուրացում՝ ըստ Նյու Յորքի դաշնային դատարանի: Կարող ա՞ սխալ Վարդան ես ընտրել, Աղվան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ