Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ահարոն Հակոբյանի դեմ հարուցվել է քրեական գործ եւ այն ուղարկվել է դատարան:
Հիվանդ դատապարտյալը թիվ 3 խցի իր ընկերոջ՝ Հակոբ Հակոբյանի համար վեճի է բռնվել ՔԿՀ անվտանգության աշխատակցի՝ Արմեն Մելքոնյանի հետ: Նա պահանջել է զբոսանք, իսկ ՔԿՀ աշխատակիցը պատճառաբանել է զբոսահրապարակի ծանրաբեռնված լինելը:
Հիվանդ դատապարտյալը, ըստ մեր աղբյուրի, «Պելե» սրճի տարայով հարվածել է աշխատակցի դեմքին, ինչից վնասվել է վերջինի քիթը:
Կարդացեք նաև