Հոլանդական «Նեյմեգեն» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Էվանդեր Սնոյի սիրտը կանգ է առել երկրի առաջնության «Ֆեյենորդի» հետ հանդիպման ժամանակ: Պատճառը դեֆիբրիլյատորի հետ առաջացած խնդիրն է, որը ֆուտբոլիստի սրտում տեղադրվել էր 2010 թվականի աշնանը, երբ նրա սիրտը առաջին անգամ էր կանգնել: Բժիշկները սարքը կարգի են բերել, սակայն 25-ամյա ֆուտբոլիստը մի որոշ ժամանակ պետք է անցկացնի հիվանդանոցում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ