Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան–Դիլիջան ավտոճանապարհի 83-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 26 ՍՍ 024 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից:
Զոհեր և տուժածներ չկան:
ԱԻՆ