Աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանն իր աջակցությունն է հայտնել Վարդան Օսկանյանին՝ նրա դեմ սկսված քաղաքական հետապնդման գործում: Էգոյանի հայտարարությունը ներկայացված է ստորև:
Ես ճանաչում եմ Վարդան Օսկանյանին երկար տարիներ և համոզված եմ, որ նա փայլուն պետական գործիչ է, Հայաստանի բարգավաճման ու բարօրության նվիրյալ: Նա իրավամբ միջազգային հեղինակություն ունի՝ ունակ ստեղծելու կարևոր կապեր և բերելու ժողովրդավարական բարեփոխման թանկ գաղափարներ, ազատ մեդիա մի երկիր, որը դեռ չի թոթափել խորհրդային ժամանակաշրջանի ավելի քան յոթանասուն տարիների վերահսկողությունը:
Այս գիտակցումով ես առանց վարանելու ընդունեցի Սիվիլիթասի ստեղծման գործում ներգրավվելու պարոն Օսկանյանի առաջարկը: Ես ականատեսն եմ եղել, թե ինչպես է կարևոր այս կազմակերպությունը նպաստել բաց և հրապարակային բանավեճին մի երկրում, որն ինձ համար թանկ է և որով ես հպարտ եմ: Սա է պատճառը, որ ես այսքան ցնցված եմ և վրդովված ներկայիս մեղադրանքներից, որոնք առաջադրվել են պարոն Օսկանյանի դեմ: Վարդան Օսկանյանին հալածելը պախարակելի և քաղաքական դրդապատճառներ ունեցող արարք է, որը չափազանց վտանգավոր է երկրի առողջության համար:
Հայաստանի գլխավոր դատախազին ես հորդորում եմ լրջորեն հաշվի առնել Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու և շինծու մեղադրանքներով դատապարտելու հետևանքները: Այս գործողությանը մեծագույն մտահոգությամբ հետևում են բոլոր այն մարդիկ, ովքեր մտահոգված են խոսքի ազատությամբ իրապես ժողովրդակավարական և ժամանակակից երկրում:
Կարդացեք նաև
CIVILNET