Արարատի Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանում միմյանցից հինգ քայլ հեռավորության վրա գտնվում են երկու փոքրիկ այգիներ, որոնցից մեկը չորացած է, մյուսն`ամբողջությամբ կանաչ:
Քաղաքապետարանը խնամում է միայն մի այգին՝ այնտեղ ծառեր են տնկում, նստարաններ տեղադրում: Մինչդեռ մյուսում բարձիթող վիճակ է. եղածը պահելու, մի բան էլ ավելացնելու փոխարեն` ծառերը ոչնչացվել են, իսկ տեղադրված նստարաններին հասնելու համար մարդիկ ստիպված են նախ ազատվել դրանք ամբողջությամբ շրջապատող փշերից:
Քաղաքապետարանը դեq`ռ հինգ տարի առաջ երկուսն էլ ոռոգում էր, ծառերը բավականին շատ էին, սակայն թե ինչու է ներկայումս տարբերություն դրվում այգիների միջեւ, հայտնի չէ:
Քրիստինե Հովհաննիսյան` (mynews.am)