24-ամյա Ռեյչըլ Քլեր Մարտինը, որի կարծիքով իր միայնության պատճառը փոքր կրծքերն են, որոշել էր դրանք մեծացնել: Բայց ինչպե՞ս. պլաստիկ վիրահատությունը թանկ արժե: Եվ Ռեչըլը, աշխատանքի ընդունվելով բանկում, ութ շաբաթում գողանում է $ 70 հազար: Գումարը բավարարում է՝ կրծքերը լցնել սիլիկոնով, ատամները սարքել, ազատվել ավելորդ ճարպերից եւ արհեստական մազեր աճեցնել:
Բանկը, որ արագ հայտնաբերել է պակասորդը, մեղավորին էլ հեշտությամբ է գտել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ