Շտապեմ ֆեյսբուքի սիրահարներին ներկայացնել այս աշնան առաջին ամսվա վերջին շաբաթվա ֆեյսբուքյան նորությունները 🙂
«Եվ միայն սա էր պակասում, որ Ֆեյսբուքը վերջնականապես դառնար օդնոկլասսնիկ»,- գրել է Աննա Սմբատյանը: Խոսքը ֆեյսբուքի նորույթի մասին է. այսուհետ հնարավոր կլինի իրար նվերներ ուղարկել նաև ֆեյսբուքում: «Առաժմ նոր ծառայույթունը հասանելի կլինի միայն ԱՄՆ-ում: Նվերներ ուղարկելու գործում Facebook-ի գործընկեր են դարձել շուրջ 100 ընկերություն, այդ թվում Starbucks սրճարանների ցանցը, Magnolia Bakery հրուշակեղենի գործարանը և 1-800-Flowers.com ծաղիկների խանութը: Օգտատերերը կարող են միմյանց ուղարկել սպորտային շապիկներ, կեքսեր և կենդանիների խրտվիլակներ», – նշել է Աննան :
Դօրիան այլընտրաքայինը տեղեկացնում է, որ ֆեյբուքը ջնջում է ֆեյքերին. «Մոտ 150 լայք էլ արդեն կորցրել ա իմ էջը: Պատկերացնում եմ, հիմա քանի լայք են կորցնելու հայկական լրատվականները, որոնք առած ֆեյքերով են «ուռացնում» լայքերի քանակը
ԱՐՄԱԳԵԴՈՆ»,- գրել է նա:
Facebook Camera-նոր ծրագրային հավելում Ֆեյսբուքի կողմից, այս մասին Վահագն Դիլանյանը գրել է՝ «Instagram-ը գնելուց ընդամենը 2 ամիս հետո Facebook-ը սկսել է փորձարկել նոր բջջային ծրագիր, որը կոչվում է Facebook Camera: Չնայած այս ամենին, Facebook-ի հեղինակները նշում են, որ ծրագրային հավելումը ստեղծվել է հենց իրենց ծրագրավորողների կողմից և ամենևին էլ կապ չունի Instagram-ի հետ:
Դեռևս հավելումը հասանելի է միայն iPod Touch-ի և iPhone-ի համար:
Facebook Camera-ի օգնությամբ օգտվողները կարող են արագ նկարներ նկարել, փոփոխություններ կատարել և կիսվել այդ նկարներով իրենց ընկերների հետ: Կարելի է օգտագործել նաև միանգամից մի քանի նկար»:
Ֆեյսբուքյան օգտատեր Սաքո Միրզախանյանը զարմացել ու բարկացել է. «Մարդ էլ չիմանա F B I ինչ ա ? Օդնոյում «Դժվար ապրուստ» խմբի մեջ մի հատ թեմա կար բացած թե՝ «ով կարա ասի F B I ինչ ա ?» բայց զարմանալին դեռ դա չի… մի հատ աղջիկ կար, ով գրել էր, որ F B I նշանակում ա Facebook: Ճիշտ ա, մարդիկ կային, որ գրել էին հարցի ճիշտ պատասխանը, բայց էտ աղջիկը շարունակում էր համոզել, թե իբր հայերը ֆեյսբուքին կարճ տենց են ասում: Մարդ ինչքան ապուշ պիտի լինի, որ Fb-ն F B I-ից չտարբերի…
F B I նշանակում ա Federal Bureau of Investigation», – գրել է նա:
Տիգրանուհի Թասլակյան