Գորիսում ընթացող շախմատի Հայաստանի 73-րդ առաջնության 1-ին լիգայում 11-րդ տուրից հետո առաջատարը փոխվեց: ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը 7,5 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական, չնայած նրան հաջորդող միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը եւս նույնքան միավոր ունի: Առաջատարների եռյակը եզրափակում է գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ