Շախմատի «Մեծ սաղավարտ վարպետներ» եզրափակչի մասնակիցներն ավարտեցին պայքարը Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքում եւ մեկնում են Բիլբաո (Իսպանիա)՝ դիմակայությունն այնտեղ շարունակելու:
Սան Պաոլոյում կայացած 5-րդ տուրում բոլոր պարտիաները՝ Արոնյան-Կարուանա, Վալյեխո- Կարյակին, Անանդ-Կարլսեն, ավարտվեցին ոչ-ոքի եւ մրցաշարային աղյուսակում գրոսմայստերները մնացին իրենց տեղերում: Նրանք դասավորված են հետեւյալ հերթականությամբ:
1. Ֆաբիանո Կարուանա 11,0 միավոր
2. Լեւոն Արոնյան 7,0
3. Մագնուս Կարլսեն 6,0
4. Վիշվանաթան Անանդ 5,0
5. Վրանսիսկո Վալյեխո Պոնս 3,0
6. Սերգեյ Կարյակին 3,0
Բիլբաոյում մրցապայքարը կվերսկսվի հոկտեմբերի 8-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ