Այս գիշեր աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ԱՄՆ-ում անցկացրած երկրորդ թեթեւագույն քաշային կարգի (մինչեւ 55,3 կգ) առաջին իսկ մարտում միավորներով վստահ հաղթանակ տարավ մինչ այդ պարտություն չկրած պուերտոռիկացի Լուիս Օռլանդո Դելլ Վալլեի նկատմամբ՝ 36 տարեկան հասակում հանդիսականին զարմացնելով ճիշտ կազմակերպած պաշտպանությունով եւ գրագետ հակագրոհներով: Տասը ռաունդանոց մենամարտի ավարտին մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին հայաստանցի բռնցքամարտիկին (99-91, 99-91, 96-94)՝ նրան շնորհելով Հյուսիսամերիկյան բռնցքամարտի ֆեդերացիայի (NABF) թափուր տիտղոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ