Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում գործազրկությունն ավելի քիչ է, քան Օբամայի իշխանության առաջին օրը

Սեպտեմբեր 29,2012 21:42

ԱՄՆ-ում այսօր աշխատանք ունեցողների թիվն ավելի մեծ է, քան 2ՕՕ9 թվականի հունվար ամսին, երբ Բարաք Օբաման ստանձնեց նախագահի պարտականությունները։
Երկրի Աշխատանքի նախարարության վերջին զեկույցի տվյալները հակակշիռ են նախագահական թեկնածու Միթ Ռոմնիի գլխավոր այն պնդումներին, թե ԱՄՆ-ում Օբամայի իշխանության տարիներին իրենց աշխատանքներից զրկվել են հարյուր հազարավոր մարդիկ։

Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ Ռոմնին նախընտրական արշավն ուրբաթ օրը շարունակում էր Փենսիլվանիա նահանգում, երբ հրապարակվեց զեկույցը, որի համաձայն չնայած 13 միլիոնանոց գործազրկությանը, մինչեւ մարտ ամիսն ընկած 12 ամիսների ընթացքում այստեղ ավելացել է 4ՕՕ հազար աշխատատեղ։  Դա նշանակում է, որ ԱՄՆ-ում աշխատանքային շուկայի տվյալները 125 հազարով գերազանցում են այն ցուցանիշը, որն առկա էր մինչեւ Օբամայի կողմից Սպիտակ տան ղեկի ստանձնումը։

Այս տվյալները մի նոր հարված են համարվում Միթ Ռոմնիի համար, որի վարկանիշը շարունակում է անկում ապրել հատկապես այն տեսահոլովակի ցուցադրումից հետո, որտեղ նա իր հարուստ աջակիցներին ասում է, թե ամերիկացիների 47 տոկոսը հարկ չեն մուծում պետությանը եւ իրենց համարում են ՝՝զոհեր՛՛ որպեսզի օգնություն ստանան պետությունից։

Հարցումները ցույց են տալիս նաեւ, որ Օբաման այսօր նշանակալի առավելություն ունի Ռոմնիի նկատմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930