Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիա՝ ի պաշտպանության Օսկանյանի

Սեպտեմբեր 29,2012 20:43

ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը.
Այն պահին, երբ Սիվիլիթասի և ՍիվիլՆեթի աշխատակիցները հայտնեցին, որ ուզում են երկուշաբթի օրը, ժամը 11:00-ից հավաքվել խորհրդարանի առաջ իրենց բողոքը հայտնելու` կապված դատախազի միջնորդագրի հետ, բազմաթիվ զանգեր եմ ստացել, և շատերն էլ մոտեցել են ինձ` հայտնելու իրենց աջակցությունը և պատրաստակամությունը միանալու Սիվիլիթասի աշխատակիցներին:

Այդ օրը խորհրդարանում քննարկվելու է ինձ` պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, սակայն խոսքը միայն իմ անձեռնմխելիության մասին չէ. այսպիսով վտանգվում է խոսքի ազատության անձեռնմխելիությունը, ուստի և վերաբերում է մեր ամբողջ հասարակությանը: Սա ոչ թե իմ գաղափարների և սկզբունքների մասին է, այլև բոլորիս համոզմունք ունենալու և այն արտահայտելու իրավունքի մասին է:

Իմ և Բարգավաճ Հայաստան կուսակցության ցանկացած քննադատություն իշխանությունների որդեգրած քաղաքական գործունեության և Հայաստանում առկա թերությունների մասին միշտ անհանգստություն և լարվածություն է պատճառել իշխանության ներկայացուցիչներին: ԱԱԾ-ի և դատախազի այս գործողություններն էլ դրա վառ ապացույցն են:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930