Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլի բացման արարողությանը

Սեպտեմբեր 29,2012 20:16

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ԱԺ պատգամավորներ, մարզպետներ, կրթության, մշակույթի եւ սպորտի գործիչներ:

«Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլին մասնակցում են ՀՀ մարզային փուլերում լավագույն արդյունքներ ցուցաբերած 4-6-րդ դասարանների աշակերտները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը:

«Ազգային ժողովի գավաթի» խաղարկությունը, որն անց է կացվում 2001 թվականից, շուրջ 11 ուսումնական տարի ցածր դասարանների աշակերտների համար դարձել է դպրոցական առօրյայի անբաժանելի մաս եւ շատերի համար ճանապարհ հարթել դեպի մեծ սպորտ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Ողջունում եմ բոլորիդ աշնանային այս գեղեցիկ օրը, որը, կարծում եմ, ի սկզբանե բոլորիս վարակել է լավ տրամադրությամբ: Համոզված եմ, որ մեր մասնակիցներն իրենց պատրաստակամությամբ ու մարզական հաջողություններով ավելի  կբարձրացնեն այդ տրամադրությունը»,-ասաց խորհրդարանի ղեկավարը:

Նա նշեց, որ արդեն 11-րդ անգամ անցկացվող «Ազգային ժողովի գավաթի» խաղարկությունը եւս մի առիթ ու հնարավորություն է ուշադրություն բեւեռելու մեր մատաղ սերնդին, նրա ֆիզիկական դաստիարակությանը, որովհետեւ, ըստ ԱԺ նախագահի, առողջ սերունդ նշանակում է եւ ֆիզիկապես, եւ հոգեպես առողջ հասարակություն, հզոր պետություն, ուժեղ բանակ:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ թեթեւ աթլետիկան այն մարզաձեւն է, որ իրավամբ համարվում է սպորտի թագուհի եւ լիարժեքորեն նպաստում առողջ մարմին ունենալուն: Ըստ ԱԺ նախագահի` մեր  հայրենակիցները թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս ունեցել են լավ ավանդույթներ այս մարզաձեւում: Նա հիշեցրեց, որ թեթեւ աթլետիկայի բաղադրիչներից մեկը համարվող հեռացատկի Եվրոպայի ռեկորդն առ այսօր պատկանում է մեր հայրենակից Ռոբերտ Էմիյանին, ով այժմ Հայաստանի  աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն է:

Խորհրդարանի ղեկավարը նշեց, որ «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության նախընտրական փուլերն արդեն անցկացվել են Հայաստանի մարզերում եւ Արցախում: «Շատ ողջունելի է, որ մեր դպրոցականներն այսքան ակտիվ են մասնակցում այս մրցաշարին: Վստահ եմ, որ եզրափակիչ փուլում մրցելու են արժանավորները, հաղթելու են ուժեղագույնները»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

Բարձր գնահատելով նման միջոցառումներն ու դրանց նշանակությունը  երեխաների, դպրոցականների եւ ընդհանրապես մատաղ սերնդի համար` ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց այսուհետ եւս աջակցել ու օժանդակել նրանց:

Այնուհետեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգեւատրեց «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումներում ձգումներ մրցաձեւից լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930