Ճի՞շտ է, որ նախարարի պաշտոնում վերահաստատվելու դեպքում Դուք խոստացել եք Արարատի մարզի բնակիչներին գյուղատնտեսական վարկեր տրամադրել: Aravot.am-ի հարցին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վստահեցրեց, որ դա հերյուրանք է. «Ոչ, այդպիսի բան չի եղել»:
Մենք ճշտեցինք՝ իսկ մինչեւ նախարար դառնալը չե՞ք խոստացել նախարարությունում գործի տեղավորել ՕԵԿ-ի համար աշխատած ինտելեկտուալ զանգվածին: Սերգո Կարապետյանի խոսքերով՝ «Այդ ով որ ասում է՝ հիմարություն է: Նման բան չի եղել: Դուք այդ սուտ հիմարություններին մի հավատացեք: Ես իմ ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում ոչ մի խոստում չեմ տալիս, ես ուղղակի աշխատում եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ