Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծել է, թե ոստիկանությունում են թեկնածու գրանցում

Սեպտեմբեր 29,2012 19:44

Սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրությունների հետ կապված Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքում զավեշտալի դեպք է եղել:  Սահմանամերձ Դովեղ գյուղի բնակիչ Ա. Դ.-ն ներկայանալով թիվ 40  ընտրատարածքային ընտրական հանձնաժողով (քաղաք Նոյեմբերյան), հանդես է եկել  որպես Դովեղի ավագանու  թեկնածու եւ ցանկացել իր վստահված անձի  համար հանձնաժողովից  փաստաթուղթ ստանալ:

Հանձնաժողովում զարմացել են, քանի  որ ավագանու թեկնածուն իրենց մոտ գրանցված չի եղել: Դովեղցին իր հերթին զարմացել է, քանի որ ինքը բանկում ավագանու անդամության համար 10 հազար դրամ կանխավճար է մուծել, ոստիկանությունից էլ տեղեկանք ստացել, որ   վերջին 6 ամսում  բնակվել է  ՀՀ-ում: Նա կարծել է, որ այդքանը բավարար է ավագանու  թեկնածու դառնալու համար:

Վերջում երիտասարդը  հետաքրքրվել է, թե  կարո՞ղ է ետ ստանալ իր կողմից որպես ընտրական գրավ մուծված 10 հազար դրամը: ԸԸՀ-ում ձախողակ  թեկնածուին հայտնել են, որ դա հնարավոր չէ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930