Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահ. Մենք որևէ քաղաքական պատվեր, որևէ հետապնդում չենք իրականացնում

Սեպտեմբեր 29,2012 19:31

Panorama.am-ի հարցազրույցը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ

-Պարոն Աբրահամյան, մտավախություն չունեք, որ գլխավոր դատախազի` ԱԺ-ին ներկայացրած Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդությունը հավանության արժանանալու դեպքում այն հիմք կհանդիսանա ՀՀԿ-ԲՀԿ նոր լարվածության.
– Եթե պարոն Օսկանյանն արդար է, ապա ոչ մի խնդիր չի կարող լինել: Մենք տալիս ենք համաձայնություն, որպեսզի նա որպես մեղադրյալ ներգրավվի և հարցաքննվի: Եթե հարցաքննվի ու տեսնենք, որ որևէ խնդիր չկա, ապա …
Ոչ մի նեղանալու բան չկա: Կարևորը որ մենք որևէ մեկի վրա ոչինչ չենք բարդում: Ու թող իրենց մտահոգությունները չբարդեն:

-«Բարգավաճ Հայաստանը» սա հետապնդում է որակում ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլև կուսակցության նկատմամբ: Դո՞ւք ինչպես կմեկնաբանեք սա:
-Ես չեմ գտնում, որ դա իրականությանը համապատասխանում է, և կյանքը ցույց կտա, որ մենք որևէ քաղաքական պատվեր, որևէ հետապնդում չենք իրականացնում: Ուղղակի դեպք է, կա իրավապահների անհանգստությունը, և եթե Վարդան Օսկանյանը մեղավոր չլինի, ապա այն մարդիկ, ովքեր նման քայլի են գնացել, կպատժվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930