Ֆուտբոլի Մեքսիկայի ազգային հավաքականի եւ «Չիվաս» ակումբի առաջատար կիսապաշտպան Մարկո Ֆաբիանը, որն իր երկրի ընտրանու կազմում Լոնդոնում դարձել է օլիմպիական չեմպիոն, լավ մարդ չէ: Նա անձնական հաճույքի համար դավաճանել է կնոջը՝ հետուստաաստղ Անա Բեկոային (նկարում) եւ թքած ունեցել ֆուտբոլի վրա:
Ֆաբիանը ներկայումս վնասվածքի պատճառով չի խաղում եւ հիմա պետք է դեղեր եւ մերսումներ ընդունի, թեթեւ վազքեր կատարի: Բայց դրա փոխարեն նա մեկնել է Լաս-Վեգաս եւ զվարճանքների մայրաքաղաքում ծանոթանալով սեքսառատ մի ամերիկուհու հետ՝ ժամանակ անցկացրել համերգասրահում, բռնցքամարտ դիտել եւ «զբոսանքը» եզրափակել հյուրանոցի իր համարում: Սակայն ֆուտբոլիստն այդ ամենն, ինչպես ասում են, հեշտ չի մարսել: Վերադարձին Գվալադահարա օդանավակայում նրան դիմավորել է վրդովված կինը, մի լավ սկանդալ սարքել, որն ավարտվել է ամուսնուն հասցված շռնդալի ապտակով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ