Նախկին հրշեջ եւ սիրողական բռնցքամարտիկ Ռոբեր Մարշանը, որը շուտով կբոլորի 101 տարին, դարձել է իր պատկառելի տարիքային խմբում աշխարհի ամենաարագ հեծանվորդը: Նա 100 կիլոմետրն անցել է 4 ժամ 17 րոպե 27 վայրկյանում:
«Reuters» գործակալության տեղեկություններով Մարշան պապիկը ապրում է միայնակ, մեքենա է վարում, ինքն է իր համար ճաշ եփում, կարգի բերում տունը: Նրա խոսքերով, կյանքում երբեք չի ծխել, սակայն իրեն երբեք չի էլ զրկել կանանցից եւ լավ գինուց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ