Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր բլոգերի գտնվելու վայրն անհայտ է

Սեպտեմբեր 29,2012 15:13

Այսօր առավոտյան Բաքվի ոստիկանությունը ձերբակալել է բլոգեր և ընդդիմադիր երիտասարդական NİDA կազմակերպության ակտիվիստ Զաուր Գուրբանլիին: Ըստ ադրբեջանական «Turan» լրատվական գործակալության, ընդդիմադիր բլոգերին կալանվողները ներկայացել են որպես կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցներ: Թե ինչի մեջ է մեղադրվել Գուրբանլին, գործակալությանն անհայտ է:

Նշենք, որ Զաուր Գուրբանլին հայտնի է համացանցում իր ակտիվությամբ և գործող իշխանությունների նկատմամբ քննադատական վերաբերմունքով:

Ավելացնենք, որ լուրը, որ կալանվածին սկզբում տարել են Յասամալյան վարչություն, ոստիկանական շրջանային բաժնում ժխտվել է: Իսկ հարցերը պարզաբանելու նպատակով լրատվական գործակալության հեռախոսազանգերին Ադրբեջանի ՆԳՆ լրատվական ծառայությունը չի պատասխանել:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930