Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միջնորդեց նորից դատապարտել 7 տարվա ազատազրկման

Սեպտեմբեր 29,2012 15:03

Հոկտեմբերի 19-ին պաշտպանական ճառերով հանդես կգան առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ ԱԱԾ քննչական վարչության նախկին քննիչ Վլադիմիր Կոթոլյանի 3 պաշտպանները:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօրվա նիստում մեղադրող Աշոտ Նադոյանը հրապարակեց իր մեղադրական ճառը՝ միջնորդելով ամբաստանյալին դատապարտել 7 տարվա ազատազրկման և բռնագանձել անձնական գույքի 1/3-րդը:

Ըստ մեղադրողի, դատաքննությամբ հաստատվել է, որ ԱԱԾ քննչական վարչության նախկին քննիչ Վլադիմիր Կոթոլյանը իր վարույթում գտնվող թմրանյութերի հայտնաբերման փաստով քննություն իրականացնելիս քրեական գործ չհարուցելու, մեղավոր անձանց պատասխանատվության չենթարկելու համար ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Ըստ մեղադրողի, թմրանյութերի գործով անցնող անձը՝ Հովհաննես Գևորգյանը, միշտ ամբաստանյալի դեմ տվել է մեղադրող ցուցմունքներ, իսկ տարբեր ատյաններ ուղարկած դիմումներում վերջինիս հակառակ պնդումները պայմանավորված են գործով շահագրգիռ անձանց կողմից իր նկատմամբ գործադրվող ճնշումներով:

Հիշեցնենք, որ գործով մեկ անգամ արդեն դատավճիռ կայացվել է, որով նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, դատավճիռը բեկանվել էր և ուղարկվել դատարան՝ նոր քննության:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930