Այսօր ժամը երեքին` րոպեներ անց, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ կկայանա «բանդայի» գործով անդրանիկ դատավարությունը:
Արտուշ Հակոբյանի («Սուրիկի լավաշի» տիրոջ որդին) եւ մյուսների` Դավիթ Գալստյանի, Սամվել Դավթյանի, Արման Դալլաքյանի, Արթուր Մանուկյանի, Քյարամ Ամոյանի դեմ դատավարությանը, որն ավելի շատ հայտնի է որպես «բանդայի գործ», ներկա լինելու համար արդեն իսկ դատարանի շենքում եւ դրսում բազմաթիվ մարդիկ են հավաքվել: Դատարանի տարածքն ամբողջովին փակված է արգելապատնեշներով:
«Բանդան» մեղադրվում է մի շարք պաշտոնյանի առանձնատների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ