«Ֆրեզնո Բի» թերթը հաղորդում է, որ Ֆրեզնոյի հայ համայնքը սգում է պրեսբիտերական առաջին հայկական եկեղեցու հոգևոր հովիվ պատվելի Բեռնարդ Գյուքգյուզյանի մահը: Նա մահացել է սեպտեմբերի 22-ին, 85 տարեկան հասակում:
Գյուքգյուզյանը եկեղեցու հովիվն է եղել 22 տարի՝ 1978-2000: Այդ եկեղեցին Կալիֆորնիայի ամենահին հայկական հոգևոր հավաքատեղին է, այն օծվել է 1897թ.-ի հուլիսի 25-ին:
Գյուքգյուզյանի որդին` Արա Գյուքգյուզյանը ասել է, որ իր հորը կհիշեն որպես ուրիշների մասին հոգ տանող մարդ. «Իմ հայրը շատ սիրող, մեծահոգի մարդ էր: Նա օգնում էր հայ նոր գաղթականներին Ֆրեզնոյի կյանքին սովորել, դա նրա ամենամեծ ներդրումն էր մեր համայնքի մեջ»:
Կարդացեք նաև