Այսօր առավոտվանից Գորիս քաղաքում մեկնարկել են քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումները: «Գորիսյան օրեր» տոնակատարությունը հագեցած է լինելու տարաբնույթ միջոցառումներով, որին մասնակցելու են եկել հյուրեր հանրապետության տարբեր վայրերից ու արտերկրից: Գորիսյան միջոցառումներին ներկա գտնվելու համար քաղաք են ժամանել քույր-քաղաքների` Ֆրանսիայի Վիենի եւ Բելառուսի Նեսվիժ քաղաքների պատվիրակությունները:
Գորիս-Վիեն քույր-քաղաքների համագործակցության 20-ամյակը նույնպես նշվում է այսօրվա տոնական միջոցառումների շրջանակներում: Համաքաղաքային միջոցառումները մեկնարկել են Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերաօծման եւ բացման արարողությամբ: Տոնական միջոցառումները քաղաքում շարունակվելու են ողջ օրվա ընթացքում, կլինեն սպորտային միջոցառումներ, ցուցահանդեսներ, ավանդական հյուրասիրություն, նախատեսված է այցելություն Ակսել Բակունցի տուն-թանգարան եւ այլն:
Իսկ ուշ երեկոյան գորիսեցիներին ու հյուրերին սպասվում է համերգային մեծ ծրագիր, որին կհաջորդի շքեղ հրավառությունը ու այդքանով կեզրափակվի տոնական միջոցառումների շարքը Գորիս քաղաքում:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ