Լրահոս
Օրվա լրահոսը

Պատշաճ հայցվոր չէ

Սեպտեմբեր 29,2012 13:42

 Բանկը ստացել է իր վնասները

Սեպտեմբերի 6-ին «Առավոտում» տպագրվեց «Բանկային բնազդի դատական հովանավորչություն» հրապարակումս, որում փորձ էի արել ներկայացնել ամուրի, ոչ մի տեղ չաշխատող, նախկինում դատված Մուրադ Սարգսյանի կեղծ տեղեկանքի հիման վրա բանկերից մեկի կողմից նրա հետ կնքած պայմանագրի, ԼՂՀ «Ծիածան» ԱՁ փոխտնօրեն ներկայացած Մուրադի գրավ դրված «Տոյոտա Լենդ Կրուիզեր» մակնիշի 05 ՏԼ 550 պ/հ ավտոմեքենան բանկի միջոցով վաճառելու մասին:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Ափինյանը, վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր Ս. Թումանյանն ու դատավորներ Լ. Գրիգորյանն ու Գ. Մատինյանը արհամարհել են ՀՀ վերաքննիչ քրեական գործերով դատարանի 19.10. 2011 թ. օրինական ուժի մեջ մտած որոշումը, որով բեկանվել է քրեական գործով կայացված դատավճիռը քաղաքացի Ռազմիկ Հակոբյանի հայցի մասով, եւ ինձ է իրավունք վերապահվել վիճարկելու բարեխղճորեն ձեռք բերված ավտոմեքենայի տնօրինման հարցը, այլ ոչ թե բանկին, որը, փաստորեն, ստանալով իր վնասները, պատշաճ հայցվոր չէ, ապօրինաբար ուզում է հափշտակել քաղաքացու ունեցվածքը դատարանի օժանդակությամբ:

Ոչ միայն քննության չեն առել Ռ. Հակոբյանի հակընդդեմ հայցն ու վերաքննիչ բողոքը, այլեւ խախտելով ՀՀ քաղ. դատ. օր.-ի 53 հոդվածով սահմանված կարգը, չեն ուսումնասիրել գործում առկա ապացույցները, հակառակ դեպքում կնկատեին, որ քրեական դատավարության շրջանակներում բավարարվել է բանկի հայցապահանջը՝ լուծում է տրվել նրա ունեցած գույքային վեճին, սխալ, ավելի ճիշտ՝ բանկամետ չէին մեկնաբանի ՀՀ քաղ. օր.-ի 346 հոդվածի 2-րդ մասը, եզրակացնելով, որ Ռ. Հակոբյանը պետք է կրի Մ. Սարգսյանի բոլոր պարտավորությունները, այն դեպքում, երբ Ռ. Հակոբյանի գործողությունները իրավաչափ են եւ ոչ մի պատճառահետեւանքային կապ չունեն բանկի ¥արդեն իսկ վերականգնված) վնասների հետ։ Կկիրառեին ՀՀ քաղ. օր.-ի 12 հոդվածի 1-ին եւ երկրորդ մասերն այն մասին, որ ըստ էության բանկի գործողությունները իրականացվում են բացառապես Ռ. Հակոբյանին վնաս պատճառելու մտադրությամբ եւ պետք է մերժեր բանկին նրա իրավունքի պաշտպանության հարցում։ Էլ չեմ խոսում նշված դատավորների կողմից ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներն ու մարդու իրավունքների վերաբերյալ Եվրոպական դատարանի կոնվենցիաների բազում ակտեր, ըստ որում՝ Ա. Թումանյանը արդարադատության խորհրդի անդամ է։

Խեղաթյուրվել է նշված դատավճռի տեքստը. դատարանի վճիռն ու վերաքննիչի որոշումը ծանրաբեռնվել են անկապ, անիմաստ աբզացներով, որի մասին հանգամանորեն ներկայացրել ենք վճռաբեկ բողոքում։

Նշեմ նաեւ, որ ինչպես ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ.Ափինյանը, այնպես էլ վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր Ա. Թումանյանը զգուշացում են ստացել Արդարադատության խորհրդի կողմից:

Ներկայումս վճռաբեկ բողոք ենք ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան:

ՀՀ վճռաբեկ դատարանում անցկացված դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ շեշտեց, որ ոչ ոք անպատժելի չէ, եւ եթե ՀՀ բարձրագույն դատական ատյանը՝ Վճռաբեկ դատարանն իր բարձրության վրա գտնվի, ապա շատ կնճռոտ հարցեր իրենց օրինական լուծումը կստանան:

Մենք հույս ունենք, որ Վճռաբեկ դատարանը օրինական լուծում կտա մեր հարցին: Եվ մենք ստիպված չենք լինի դիմել միջազգային իրավական ատյաններ:

ՀԵՆՐԻԿ ԱԴԱՄՅԱՆ

փաստաբան

Հ. Գ. «Առավոտի» սեպտեմբերի 26-ի համարում տպագրված իմ գործընկերոջ՝ փաստաբան Տիգրան Հայրապետյանի «Փաստաբանը դիմել է դատարան» հոդվածում առաջ քաշած հարցադրումները վերաբերում էին նաեւ իմ գործով «անցած» դատավորներին, հետեւաբար՝ ես էլ եմ համաձայն նրանց պատասխանատվության կանչելու պահանջի հետ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930