Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն հստակեցնո՞ւմ է յուրայիններին

Սեպտեմբեր 29,2012 13:30

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանն այս օրերին հանդիպումներ է ունենում հայաստանյան ռուսամետ քաղաքական ուժերի ղեկավարների հետ՝ ճշգրտելու համար վերջիններիս տրամադրությունները: Երկու օր առաջ ՌԴ դեսպանի հետ է հանդիպել ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Հանդիպման հիմնական նպատակը եղել է ՀՀ-ի եւ հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում ՌԴ-ի դերը: Այս համատեքստում Թովմասյանը վերահաստատել է իր կուսակցության մոտեցումը՝ ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ, լուրջ է գնահատել ՀՀ-ում ՀԱՊԿ-ի զորավարժությունների անցկացումը: Խոսվել է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասին, ՀՀ-ում ռուսալեզու դպրոցների եւ ընդհանրապես ռուսերեն լեզվի դասավանդման մակարդակի բարձրացման մասին: Քննարկվել են ՌԴ-ում հայ համայնքի հետ կապված հարցեր: Թովմասյանը վերահաստատել է իր ղեկավարած կուսակցության մոտեցումները՝ ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի վերաբերյալ: Թովմասյանը նաեւ դատապարտել է Հունգարիայի եւ Ադրբեջանի սաֆարովյան գործարքը, նկատել, որ դա լրջորեն խանգարում է ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորմանը: Թովմասյանը դեսպանին տեղեկացրել է, որ այդ առիթով ինքը ստացել է Հունգարիայի կոմունիստներից նամակ, որում քննադատության է ենթարկվել վարչապետ Վիկտոր Օրբանն իր այդ ստոր քայլի համար: «Մեր վարչապետը կազյոլ է»,- գրել են հունգար կոմունիստները:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930