Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բնապահպաններ Մարիամ Սուխուդյանին եւ Եղիա Ներսեսյանին ոստիկանություն էին կանչել (տեսանյութ)

Սեպտեմբեր 29,2012 13:17

Սսեպտեմբերի 27-ին երեկոյան «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Մարիամ Սուխուդյանը եւ Եղիա Ներսեսյանը, ՀՀ Արարատի մարզի քննչական բաժնի կողմից գրավոր ծանուցվել էին հաջորդ օրն առավոտյան ներկայանալ ՀՀ Արարատի մարզի քննչական բաժին՝ ըստ մեղադրանքի Խոսրովի արգելոցում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, որպես վկաներ:

«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունից հայտնում են, որ հաջորդ օրը, վաղ առավոտյան Սուխուդյանն ու Ներսեսյանն իրենց ներկայացուցչի (փաստաբան Գ. Դավթյան) հետ միասին ներկայացել են ըստ նշված վայրի, որտեղ օրենքով սահմանված կարգով գրավոր վկայություն են տվել 18.09.2012թ. իրենց կողմից Խոսրովի արգելոցում հայտնաբերված ապօրինի որսի հետքերի վերաբերյալ:

Վկայություն տալուց հետո, Սուխուդյանն ու Ներսեսյանն իրենց ներկայացուցչի եւ նախաքննություն իրականացնող քննչական խմբի հետ միասին «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ին պատկանող ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Կաքավաբերդ տեղամասի պետի եւ աշխատակցի ուղեկցությամբ այցելել են դեպքի վայր, նրանց միացել են նաեւ բնապահպաններ Ա. Զոհրաբյանը եւ Մ. Խաչատրյանը:

Վկաներ Մ. Սուխուդյանի ու Ե. Ներսեսյանի օգնությամբ ապօրինի որսի (դեպքի) կոնկրետ վայրը հայտնաբերվել է, որտեղ դեռեւս տիրել է գարշահոտություն: Ըստ նրանց պատմածի՝ դեպքի վայրից որոշ իրեր եւ հետքեր արդեն վերացված են եղել, բայց այնուամենայնիվ, իրենց օգնությամբ քննչական խմբին հաջողվել է դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել եւ առգրավվել բեզոարյանի այծի գլուխը, կենդանու ներքին օրգան, ծառի կոտրված ճյուղեր եւ որոշ իրեր, տարածքը տեսանկարահանվել է եւ կազմվել համապատասխան արձանագրություն: Առգրավված իրերը նախաքննություն իրականացնող քննչական խմբի կողմից ներկայացվելու են փորձաքննության:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ արդեն ընթանում է նախաքննություն, ուստի դրանից ելնելով նախաձեռնությունը դեռեւս ձեռնպահ է մնում այլ մանրամասնություններ հայտարարելուց:

news.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930