Լրահոս
Օրվա լրահոսը

IWPR. «Եզդիների համար 18 տարեկանն ուշ է»

Սեպտեմբեր 29,2012 12:40

«IWPR»-ը գրում է Հայաստանում կանանց ամուսնության տարիքային ցենզը 17-ից 18 դարձնելու օրենքի փոփոխության մասին` նշելով, որ եզդիների մոտ այդ փոփոխությունը դժգոհություն է առաջացրել:

«17  տարեկանը աղջիկների համար ամուսնության համար համապատասխան տարիք չի, քանի որ նրանք դեռ սովորում են», – ՀՀ արդարադատության նախարարի խոսքերն է փոխանցում գործակալությունը, – «Նաև առողջապահության նախարարն է նշել, որ վաղ տարիքում հղիանալը հետագայում առողջական խնդիրներ կարող է առաջացնել»:

Գործակալությունը գրում է, որ եզդիների միության առաջնորդ Ազիզ Թամոյանն ասում է՝ օրենքը դեմ է իրենց ավանդույթներին, որ 18 տարեկան աղջիկն իրենց ավանդույթներով արդեն ծեր է, ու նրա համար հեշտ չի լինի ամուսին գտնելը:

Գործակալությունը նշում է, որ թեպետ Հայաստանում մոտ 60.000 եզդի կա, ամեն տարի նրանցից միայն մեկ կամ երկու աղջիկ է համալսարան գնում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930