Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում

Սեպտեմբեր 29,2012 12:24

Սիրելի հայրենակիցներ,

21 տարի է անցել Սովետական Միության անկումից: Այս 21 տարիների ընթացքում մեր պատմական հայրենիքի փոքր մասում հիմնադրեցինք երկու հայկական պետություններ, որոնք իրենց Սահմանադրությունների մեջ ամրագրեցին ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կարգը: Սակայն այդպես էլ մենք չկարողացանք իրագործել այն:

Ցավալի է, բայց Հայաստանը հեռու է ինքնիշխան լինելուց: ժողովրդավարական ղեկվարման փոխարեն բռնապետական կարգեր են տիրում:

Սոցիալական արդարությանը փոխարինում է օլիգարխիայի կողմից փշրանքների տեսքով կեղծ բարեգործությունը և պետության կողմից իրականացվող անբարո սոցիալական քաղաքականությունը` խայտառակ չափի թոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձի տեսքով:

Իրավական պետության փոխարեն գործում է համատարած անպատժելիության մթնոլորտ, իրավապահ մարմինները օգտագործվում են` գործադիր ղեկավարման կողմից անարդարացի, անբարո և նույն իշխանությունը վերարտադրելու նպատակով: Պարբերաբար օգտագործվում են զինված ուժերը` քաղաքական նպատակներով և դատական համակարգը հիմնականում սպասարկում է բռնապետության պահանջները:

Այս արատավոր համակարգը մեզ պարտադրվեց 90-ական թվականների սկզբին և այդ ժամանակվանից  ի վեր մեր երազների հայրենիքում  չենք կարողանում հաստատել ապրելու մեզ հարիր կարգեր:

Սա է այսօրվա իրականությունը: Շատերն են հարց հղում` իսկ ի՞նչ է լինելու, ո՞րն է վերջը, այլևս ոչինչ հնարավոր չէ փոխել, մենք հույսներս կորցրել ենք:

Սիրելի հայրենակիցներ,

Ուզում եմ հիշեցնել, որ մենք շատ ենք, մենք են մեծամասնությունը, բռնապետը մեկն է, օլիգարխները` մի քանի տասնյակ, հանցագործ ոստիկանները, դատախազները, ազգային անվտանգության աշխատակիցները, պետական բյուջեից յուրացումներ իրականացնող պաշտոնյանները կարող են լինել շուրջ հարյուրը: Նրանք բոլորը արատավոր բռնապետական համակարգի գործիքներն են:

Ինչ պետք է անենք մենք` մեծամասնությունը.

Պարտավոր ենք ստանձնել հանձնառություն` վերացնել գործող արատավոր համակարգը, այն է`

  • Իրականացնել սահմանադրական փոփոխություններ, որն իրենից ներկայացնում է հանրաքվեի միջոցով գործող բռնապետական-նախագահական ինստիտուտի վերացում, խորհրդարանական հանրապետական կարգի հաստատում, գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների իրական տարանջատում,
  • գործարարության բացառում հանրային և պետական կառավարումից:

Այժմ մենք գտնվում են 2013 թվականին նախագահի պաշտոնին հավակնող մրցապայքարի փուլում: Բոլոր այն անձինք, ովքեր փորձառու բռնապետեր են և պատրաստվում են բռնապետության շարունակականությունն ապահովել, հայտնում ենք, որ  առնչվելու են լուրջ դիմադրության և ընդվզման:

Մենք` մեծամասնությունը,  2013 թվականի նախագահական ընտրությունները դիտարկում ենք մեր հայրենիքում որպես մեծ փոփոխությունների սկիզբ, իսկ «Ժառանգությունը»` ի դեմ Րաֆֆի Հովհաննիսյանի,  պատրաստ է որպես զինվոր առաջնորդել մեծ փոփոխությունների իրականացման գործընթացը:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930