Սեպտեմբերի 28-ին, ժամը 14.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պռոշյան 2 շենքի 13-րդ բնակարանի բնակչուհի` 1922 թ. ծնված Անաիդա Մելքումյանն ընկել է, վնասել ոտքը և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի և ՃԿԿ օպերատիվ հերթապահ խմբերը:
Փրկարարները բացել են դուռը և հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել Ա. Մելքումյանին: Վերջինիս հանձնել են շտապօգնության ծառայության աշխատակիցներին:
Կարդացեք նաև
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 19.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան 4 շենքի 35-րդ բնակարանի բնակչուհի` 1937 թ. ծնված Սվետլանա Օսիպովան վատառողջ է և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները բացել են դուռը: Ննջասենյակում` անկողնում, անօգնական վիճակում հայտնաբերել են Ս. Օսիպովային: Վերջինիս շտապօգնության ծառայության աշխատակիցները ցուցաբերել են բուժօգնություն:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 20.46-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Վարդանանց 23 շենքի 164-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում անօգնական վիճակում հայտնաբերել 1927 թ. ծնված Լուսիկ Բեյբուլյանին: Շտապօգնության ծառայության աշխատակիցները նրան տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է: