Գորիսում ընթացող շախմատի Հայաստանի 73-րդ առաջնության 1-ին լիգայի մրցաշարի ավարտից երեք տուր առաջ միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանն իր անվան դիմաց գրանցել է 7,0 միավոր եւ պահպանում է միանձնյա առաջատարի դերը: Նրանից կես միավոր պակաս ունեն եւ լավագույն եռյակը կազմում են ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանն ու գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը՝ 6,5-ական միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ