Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկային հայրենակիցները կոչում են «El presidente mas pobre», ինչը թարգմանաբար նշանակում է՝ «ամենաաղքատ նախագահ»:
77-ամյա Մուխիկան իր նախագահական աշխատավարձը գրեթե ամբողջությամբ նվիրաբերում է բարեգործությանը: Ամսական $ 12500-ից նա պահում է ընդամենը $1250-ը: «Այդ գումարը ինձ լիովին բավարարում է, – վստահեցնում է Մուխիկան: – Պետք է բավարարի, որովհետեւ ուրիշ շատ ուրուգվայցիների եկամուտն անհամեմատ քիչ է»:
Նախագահի կինը, որ սենատոր է, նույնպես աշխատավարձի մի մասը հատկացնում է բարեգործությանը: Ամուսինները բնակվում են Մոնտեվիդեոյի իրենց ֆերմայում գտնվող տանը: Նախագահության ողջ ընթացքում Մուխիկայի ամենախոշոր գնումը եղել է «Ֆոլքսվագեն» ավտոմեքենան, որը նա ձեռք է բերել 1945 դոլարով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ