Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանն այսօր կարող է կանգնեցնել առաջատարին

Սեպտեմբեր 29,2012 10:31

Շախմատի «Մեծ սաղավարտ վարպետներ» եզրափակչի մասնակիցները մեկօրյա հանգստից հետո Սան Պաոլոյում պայքարը վերսկսեցին չորրորդ տուրում:
Հերթական հաղթանակը տարավ միանձնյա առաջատար Ֆաբիո Կարուանան՝ պարտության մատնելով իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսին: Աշխարհի երկու լավագույն շախմատիստները՝ նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը բաժանեցին միավորը: Ոչ-ոքի արեցին նաեւ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) եւ Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան): Մրցաշարային աղյուսակը 10,0 միավորով միանձնյա գլխավորում է Կարուանան: Նրան հաջորդում են Արոնյանը՝ 6,0, Կարլսենը՝ 5,0, Վալյեխոն եւ Կարյակինը՝ 2,0-ական միավոր:
Այսօր՝ հինգերորդ տուրում, սպիտակներով խաղացող Արոնյանը  կարող է կանգնեցնել իտալացի Կարուանայի հաղթարշավը: Մյուս զույգերը կազմել են. Անանդ-Կարլսեն, Վալյեխո-Կարյակին:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930