Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը բավարարեց միջնորդությունը. Խաչիկյանին տարան բանտ

Սեպտեմբեր 28,2012 21:58

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով քննության վարչությունից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան բերվեցին ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, նույն ծառայության վճարումների ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը և Կենսաթոշակային ապահովագրության առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը:

Ինչպես դատարանից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական մարմինը դիմել է նշված դատարան, որպեսզի այս երեք անձանց նկատմամբ, որպես խափանման միջոց, դատարանն ընտրի երկամսյա կալանքը:

Գ. Շամշյանը հայտնում է, որ Վ. Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօր-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի և 314 հոդվածի հատկանիշներով: Հովհանես Գրիգորյանին և Աշոտ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի և 314 հոդվածի հատկանիշներով:

Դատավոր Էդիկ Ավետիսյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և որպես խափանման միջոց՝ երկամսյա կալանք կիրառեց Վ. Խաչիկյանի նկատմամբ, ում ոստիկանության աշխատակիցները դատարանի հետնամասից տեղափոխեցին:

Shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930