Այսօր առավոտյան՝ 11:13-ին 1in.am-ը հրապարակել էր հետեւյալ լուրը. «Մինչ իշխանությունը` ի դեմս ոստիկանության ու դատախազության, ջանադրաբար փնտրում է պետական ունեցվածքը փոշիացրած, թալանած պաշտոնյաներին, որ պատժի, ինչպես պատվիրել է Սերժ Սարգսյանը, ՀՀԿ անդամ, աղմկահարույց խախտումների հեղինակ Վազգեն Խաչիկյանը երեկ զբոսնում էր «Մարիոթ» հյուրանոցի շրջակայքում՝ Սերգո Երիցյանի հետ միասին: Հիշեցնենք, որ կառավարության հայտնի նիստում Սերժ Սարգսյանն անդարադարձել էր նաև Խաչիկյանի դեպքին:
Մեր թղթակիցը մոտեցավ նրան ու հարցրեց, թե տեսակետներ կան, որ ինքը պետք է պատասխան տա, անգամ քննարկում են` իր դեմ քրեական գործ կհարուցվի, թե ոչ: «No comment. առանց մեկնաբանության»,- ի պատասխան հայտարարեց Խաչիկյանը:
Հետաքրքրվեցինք, նաև, թե ինչպե՞ս է գնահատում մյուս պաշտոնյաների ղեկավարած որոլտներում սկսած հետաքննությունները: «Մյուս անգամ կպատասխանեմ»,- կրկին խուսանավեց Խաչիկյանը` շարունակելով. «Հիմա տրամադրությունս բավականին բարձր է, ինչի՞ եք ուզում գցել»: