Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետարանը շարունակում է գաղտնի պահել «Պատվավոր տավուշցիների» ցանկը

Սեպտեմբեր 28,2012 20:53

Գրավոր հարցումով երկրորդ անգամ դիմել էինք Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին. խնդրելով  հայտնել, թե իր՝ որպես մարզպետ  պաշտոնավարման  13 տարիներին  քանի՞ հոգու  է շնորհել «Պատվավոր տավուշցի» կոչում,  այդ կոչման արժանացածներից յուրաքանչյուրն ի՞նչ արժանիքների համար է ստացել   կոչումը:  Մարզպետին նաեւ հարցրել  էինք, թե նա , ըստ օրենքի, նա ունի՞  կոչումներ շնորհելու իրավունք, եւ դա ո՞ր օրենքով է սահմանված: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը ի պատասխան  նշել է հետեւյալը. «Պատվավոր տավուշցին» խրախուսման միջոց է եւ տրվում է  այն մարդկանց, ովքեր ավանդ կամ ներդրում են ունենում մարզի տնտեսության, հասարակական կամ մշակութային կյանքի զարգացման գործում: «Պատվավոր տավուշցիների» ցուցակը կտեղադրվի մարզպետարանի կայքում, ինչի մասին Ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք»:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930