«Գոռոդ 48» լրատվականը հայտնում է, որ Երևանի Զվարթնոց օդանավակայանում հայ ոստիկանները ձերբակալել են միանգամից երկու «օրենքով գողեր»-ի` Արտեմ Առաքելյանին և Թեմուրի Միրզոևին:
Լրատվականը հղում անելով «Կռայմ թայմ»-ին` գրում է, որ այս տարվա ամռանը Մոսկվայում Լիպեցկի 33-ամյա բնակիչ Արտեմ Առաքելյանին «օրենքով գող» են կնքել Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) կլանի ներկայացուցիչները: Ինչից հետո Արտեմը Դեդ Հասանի զարմիկի` «օրենքով գող» Թեմուրի Միրզոևի (Թիմուր Սվերդլովսկի) հետ եկել է Հայաստան, որ իր նոր կոչումով ծանոթանա տեղի հանցավոր աշխարհի անդամների հետ:
Վերջերս նրանք Ռուսաստան էին գնացել, որպեսզի մասնակցեն գողերի հանդիպմանը և ոմն Ալբերտ Արխանգելսկու կնքմանը: Ինչպես հայտնում է «Կռայմ թայմ»-ը, Հայաստան վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանները երկուսին էլ ձերբակալել են: