Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարի ժամկետով հետաձգեցին «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները եւ լրացումները

Սեպտեմբեր 28,2012 19:23

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը   Էլինար Վարդանյանի նախագահությամբ սեպտեմբերի 28-ին քննարկեց եւ քվեարկության արդյունքում նպատակահարմար համարեց մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգել «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  եւ  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի  երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Հանձնաժողովն անդրադարձավ նաեւ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին»  ՀՀ օրենքի նախագծին, որի քննարկումը  հետաձգվել էր, մինչեւ կառավարությունը ներկայացներ առաջարկությունների վերաբերյալ ամբողջական ամփոփաթերթը: Քվեարկության դնելով հարցը՝ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագիծն առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու վերաբերյալ:

Քննարկվեց  եւ հաստատվեց «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագծի  վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացակարգը:

ԱԺ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930