«Բարգավաճ Հայաստան»-ը իր անվերապահ աջակցությունն է հայտնում իր համակուսակցին և պատրաստ է հնարավոր բոլոր օրինական միջոցներով հասնել արդարության վերականգմանը»,- ասված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այդ օրը խորհրդարանը քննարկելու է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի գործով մեղադրյալ ներգրավելու մասին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողով ներկայացված միջնորդագիրը՝ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին, համարում է քաղաքական հետապնդում, որն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ: Միջնորդագրում ներկայացված մեղադրանքները անհիմն են և զուրկ որևէ իրավական հիմնավորումից: Երկուշաբթի, այս հարցի քննարկման ընթացքում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոլոր պատգամավորներին կներկայացնի փաստաթղթերի փաթեթ, որոնք կհիմնավորեն գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրանքների սին լինելը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հարցերում նման մեթոդների կիրառումը»,- ասված է հայտարարության մեջ։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ