Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժառանգություն»-ը ՀՀԿ-ի պատասխանի մասին

Սեպտեմբեր 28,2012 18:04

Սերժ Սարգսյանին ուղղված՝ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին ի պատասխան այսօր ՀՀԿ տարածած նամակում «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը նկատում է մեկ հիմնական ուղերձ, այն է. «Մի՛ կասկածեք մեր քաղաքական կամքի եւ մեր հնարավորությունների վրա»։

«Իրականության մեջ շատ ավելի կարեւոր կլիներ տեսնել՝ արդյո՞ք ՀՀԿ-ը ճանաչում է եւ իր օրակարգում դնում է այն խնդիրները, որոնք մատնանշվում են Րաֆֆի Հովհաննիսյանի նամակում։ Ցավոք, դա տեսանելի չէ, մինչդեռ ուղղակի նկատելի է, որ իրենց մոտ մտահոգության առարկա է դարձել այն, որ իրենց կառավարման հնարավորությունները կասկածի տակ են դրվում», – «Ա1+»-ի հետ զրույցում պատասխանի մասին նշեց Ստյոպա Սաֆարյանը։ Ըստ նրա, ՀՀԿ պատասխանն առավել համոզիչ կարող էր լիներ, «եթե կոնկրետ քայլերով, կոնկրետ գործողություններով ցույց տրվեր, որ բարձրացված խնդիրները ոչ միայն ոչ ճանաչվում են ՀՀԿ-ի կողմից, այլեւ լուծվում են»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել