«Ջերուսալեմ փոստ» թերթը գրում է, որ երկար ժամանակ է, ինչ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, և եթե թուրք-իսրայելական հարաբերություններում ճեղք չառաջանար՝ հայերի մեծ ողբերգությունը Իսրայելը հավանաբար երբեք էլ պաշտոնապես չէր ճանաչի:
Թերթը կարծիք է հայտնում, որ վերջին ամիսներին Հայաստանը Իսրայելում, բարձր պաշտոնյաների շրջանում, այդ թվում Քնեսեթի որոշ հատվածներում, գտել է համակրելի ունկնդիրներ:
Երուսաղեմի Նոտր-Դամ հյուրանոցում, ՀՀ անկախության օրվան նվիրված ընդունելության ժամանակ, Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը խոսել է 60.000 սիրիահայերի մասին, որոնք ընկել են հեղափոխության մեջ, որն իրենք չեն հրահրել:
Հյուրերի շարքում էր նաև Ազգային միաբանություն կուսակցության անդամ և Քնեսեթի պատգամավոր Արիե Էլդադը, ով խոսելով հայերի տառապանքների մասին` ընդգծեց իր անձնական պատրաստակամությունը Իսրայելի կողմից հայերի ցեղասպանության ճանաչման գործում:
Կարդացեք նաև