«Սքրին դեյլի» լրատվականը հայտնում է, որ Լոս Անջելեսում դեկտեմբերի մեկին «Արփա» կինոփառատոնի փակմանը կցուցադրվի Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը» ֆիլմը:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Հայաստանի անկախացումից 20 տարի անց: Ֆիլմը պատմում է մի ռուս կնոջ մասին, որն ուզում է հոր գերազմանին ծառ տնկել, բայց հայտնաբերում է, որ գերեզմանը Հայաստանի սահմանի մյուս կողմում է` Ադրբեջանում: Ֆիլմում դերերով հանդես են եկել Միքայել Պողոսյանը, Եկատերինա Շիտովան, Վահագն Սիմոնյանը և այլք:
Փառատոնի բացմանը` նոյեմբերի 29-ին, կցուցադրվի Գոռ Կիրակոսյանի «Մեծ պատմություն փոքր քաղաքում» կատակերգությունը:
Փառատոնին 25 երկրներից ավելի քան 40 ֆիլմ է ներկայացված:
«Արփա» հիմնադրամի տնօրեն Սիլվիա Մինասյանը լրատվականին ասել է, որ իրենց նպատակն է բացահայտել նոր ռեժիսորների և նշել փառատոնի առավել շնորհալի կինոգործիչների հաջողությունը: