Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն անհիմն է համարում դատախազության տեղեկանքը

Սեպտեմբեր 28,2012 17:39

«Այն, ինչը որ գրավոր տեսքով մեզ արդեն բաժանվել է, մենք համարում ենք անհիմն: 131 պատգամավորների համար պատրաստել ենք մեր դիտարկումները, ավելի ճիշտ՝ ճշմարտությունը, ներկայացնելու ենք իրենց՝ մնացածը թողնելով իրենց դատին եւ գնահատականներին»,- Aravot.am-ին ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել խորհրդարանին՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին «Սիվիլիթասի» գործով, որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու վերաբերյալ:

«Երկուշաբթի օրը, ճիշտ այն պահին, երբ ՀՀ ԱԺ լիագումար նիստում տեղի կունենա միջնորդության փաստը, լրատվամիջոցներին եւ հանրությանը հայտնի կդառնա մեր գործողությունների եւ արձագանքի մասին»,- ասաց ԲՀԿ մամուլի խոսնակը:

Նա զերծ մնաց կանխատեսումներ անել, թե ինչպե՞ս կքվեարկի խորհրդարանը: Հետաքրքրվեցինք՝ չե՞ն փորձում նախապես քաղաքական խորհրդակցություններ անել խորհրդարանական մյուս խմբակցությունների հետ: Պատասխանը եղավ. «Ասելիքս այսքանն էր: Մնացածը՝ երկուշաբթի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930