Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սոցապնախարարը՝ «ատկատների» մասին

Սեպտեմբեր 28,2012 16:44

 Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց իր ոլորտի չարաշահումներից, մասնավորապես այն դեպքերից, երբ պատերազմի մասնակիցների ցուցակներում ընդգրկվում են պատերազմի չմասնակցած մարդիկ: Նրա խոսքերով՝ «Այն չարաշահումները, որոնց մասին խոսում եք կամ ռիսկերը, որոնց մասին նշում եք՝ դրանք բոլորն այսօր համակարգային լուծումներ են պահանջում: Իհարկե, կարող ենք նաեւ այդ կարգի  գործողություններ կատարող անձանց պատժել եւ բազմաթիվ նման օրինակներ ունենք ե՛ւ աշխատանքից հեռացնելու տեսքով, ե՛ւ նկատողության տեսքով: Բայց խնդրի ամբողջական լուծումը համակարգային լուծումն է, որտեղ սուբյեկտիվ մոտեցումը նվազագույնի կհասցվի»: Նա նշեց, որ դեռեւս  անցյալ տարվանից քրեական գործ կա:

Aravot.am-ը նախարարից ճշտեց՝ այսինքն, Դուք որոշակի հստակ խոստումներ չեք ուզում տալ, որ կբացառվեն, որ Ձեր օրոք էլ օլիգարխներ կընդգրկվեն նպաստառուների ցուցակում, որ նորից նախագահը չի ասի՝ «ատկատներ» են եղել Ձեր ոլորտում: Փաստորեն, չեք բացառում նման բաները՝ նա պատասխանեց. «Ի՞նչ ասել է՝ չեմ բացառում: Ես խոսում եմ համակարգային լուծումների մասին: Երբ որ դուք խոսում եք օրինակի մասին, այսինքն՝ կոնկրետ անձանց վերաբերյալ, թե կարո՞ղ է նորից պատահի անձ, որը կփորձի խախտել օրենքը՝ իհարկե, ես չեմ կարող բացառել: Բայց մյուս կողմից՝ իսկ մենք անո՞ւմ ենք ամեն ինչ, որ հնարավորինս նվազագույնի հասցնենք ամեն ինչ՝ իհարկե, անում ենք»: Մեր դիտարկմանը՝ նախորդ նախարարներն էլ էին անում ամեն ինչ՝ նվազագույնի հասցնելու համար, բայց տեսանք ինչ եղավ՝ նա պատասխանեց. «Դե, պիտի շարունակենք իրականացնել աշխատանքներ»: Մեր հարցին՝ նույն ձեւո՞վ եք իրականացնելու՝ նախարարը պատասխանեց. «Իրականացնելու ենք մեր մեթոդներով»: Թե ինչ նոր մեթոդներ ենք դրանք՝ նախարարը պատասխանեց՝ տեսանելի մեթոդներով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930