Լրահոս
Օրվա լրահոսը

Կատաղության եւ Տեղեկատվության ազատության միջազգային օրը նշում ենք նույն օրը

Սեպտեմբեր 28,2012 16:49

Տեղեկատվության ազատություն  կա՞ Հայաստանում, թե՝ ոչ. շատերը դժվարանում են պատասխանել: Մի մասը կարծում է, որ մեր երկրում որոշ չափով մամուլը ձգտում է տեղեկատվության ազատություն ձեռք բերել, բայց միեւնույնն է, լրիվ անկախանալ չի կարող: «Մամուլն անկախ է այնքանով, որքանով անկախ է մեր երկիրը»,-ասում է 21-ամյա Հայկը եւ ավելացնում, որ առաջիկա տարիներին մեծ սպասելիքներ ունենալ պետք չէ եւ լիարժեք տեղեկատվության ազատության համար դեռ տասնամյակներ են հարկավոր:

 Մեր երկրում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ՀՀ Ազգային ժողովն ընդունել է 2003 թվականի սեպտեմբերի 23-ին: Օրենքն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրվանից, միայն նշված օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերն են ուժի մեջ մտել 2004 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղեկատվության բնագավառում տեղեկատվություն տնօրինողների իրավասությունը, ինչպես նաեւ տեղեկություններ ստանալու կարգը, ձեւերը եւ պայմանները:

 

Ինչպես նաեւ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 28-ը հռչակել է որպես Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օր:

Վարակիչ հիվանդությունների շարքում այն գրավում է հատուկ տեղ մահացության դեպքերի թվով, քանի որ եթե առաջին ժամերին մարդուն օգնություն չտրամադրվի, ապա նրան փրկելն անհնար է: Դաշինքի տվյալներով` ամեն տարի աշխարհում կատաղություն հիվանդությունից մահանում է գրեթե 55.000 մարդ: Հիվանդության առավել մեծ թվով դեպքեր արձանագրվում են աֆրիկյան և ասիական երկրներում: Արձանագրված դեպքերի 40%-ը բաժին է ընկնում մինչև 14 տարեկան երեխաներին:

Վիրուսի հիմնական պահոցը վայրի կենդանիներն են, այդ թվում` աղվեսներ, գայլեր, կրծողներ: Ընտանի կենդանիներից կատաղություն հիվանդությամբ հիվանդանում են խոշոր և մանր եղջերավոր կենդանիները, կատուները, շները: Սակայն, բնակչության համար որպես կատաղություն հիվանդության բնական աղբյուր, էական դերը պատկանում է շներին` հատկապես թափառող: Ինչքան մեծ է կենդանու շփումը մարդու հետ, այնքան մեծ է վարակման վտանգը:

13-ամյա Աստղիկ Պետրոսյանն այն դեռահասներից է, ով մեկ տարի առաջ ենթարկվել է կատաղած շան հարձակմանը. «Դասից տուն էի մտել, մայրս խնդրեց, որ գնամ եւ խանութից հաց գնեմ: Հետդարձի ճանապարհին, երբ հացն արդեն գնել էի, շունը մեծ թափով հարձակվեց վրաս: Նա բռնել էր ոտքս եւ բաց չէր թողնում: Ես վախից ընկել էի հատակին ու բարձր գոռում էի»,-պատմում է Աստղիկը: Նա շատ էր վախեցել եւ կատաղած շան ատամների հետքն այսօր էլ դեռ մնացել է: Այնուամենայնիվ, Աստղիկը կենդանիներ շատ է սիրում եւ խորհուրդ է տալիս մարդկանց հնարավորության դեպքում անպայման պահել. «Կենդանիները շատ բարի են. պետք չէ նրանց անտեսել»:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930