Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը Օսկանյանին վերաբերող միջնորդությանը կքվեարկի՝ առաջնորդվելով խղճով

Սեպտեմբեր 28,2012 16:40

ՕԵԿ փոխնախագահ Հեղին Բիշարյանի փոխանցմամբ, իրենք քիչ առաջ են ստացել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի՝ ԱԺ ներկայացրած միջնորդությունը եւ այն չեն հասցրել քննարկել խմբակցությունում: «Նախ պետք է կարդալ դատախազի միջնորդությունը, լսել պարոն Օսկանյանին, արդյունքում՝ խմբակցությունում կքննարկենք, նոր որոշում կկայացնենք»,- մանրամասնեց տիկին Բիշարյանը:

Մեր հարցին, թե ինչպես կարձագանքեն միջնորդությանը մնացած խմբակցությունները, տիկին Բիշարյանն ասաց. «Քանի որ մամուլը բավականին շուտ՝ մասամբ բամբասանքի կամ ինչպես իրենք են ասում՝ հավաստի աղբյուրներից տեղեկացրել են այդ մասին, կարծես թե քաղաքական դաշտին պատրաստել են , որ կա այդպիսի խնդիր, այդպիսի իրավիճակ: Քաղաքական ուժերը մասամբ, բայց ոչ ճիշտ ինֆորմացիաների են տիրապետում մամուլից: Դրա վրա հենվել եւ դրա արդյունքում մտածել ճշմարտության աստիճանը, ճիշտ չէ: Դրա հիման վրա որոշում կատարելն այս պահին կրկին ճիշտ չէ: Պետք է լսել բոլոր կողմերին»:

Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի դիտարկմանը, թե ՀՀԿ-ն միջնորդությանը քվեարկելու է այնպես, ինչպես կպահանջի պետության շահը, տիկին Բիշարյանն ասաց. «Մենք կառաջնորդվենք մեր խղճով: Եթե գլխավոր դատախազն ուզում է մտնել Ազգային ժողով եւ հիմնարար ասելիքներ ունի, որոնք ուզում է ներկայացնել, կլսենք, ու եթե մեզ համար համոզիչ լինի, որ այդտեղ կա խնդիր… մենք կողմ ենք, որ խնդիրը քննարկվի: Պետական շահը գերակա է, բայց պետք է հասկանանք նաեւ ինչի մասին է խոսքը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930