Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայում 100 հազարից ավելի ծնողազուրկ եւ ընտանեկան բարդ պայմաններում ապրող երեխա կա, Հայաստանում՝ 9 մանկատուն, 762 երեխա

Սեպտեմբեր 28,2012 16:16

Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացավ «Մանկատներ. կա՞ այլընտրանք» թեմայով Երեւան-Մոսկվա-Կիեւ-Քիշնեւ-Աստանա տեսակամուրջը, որի ընթացքում ներկայացվեցին ու համեմատվեցին խնդիրներ, թվային տվյալներ, ծնողազուրկ երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր, որդեգրման գործընթացների հետ կապված բարդություններ եւ այլն:

Մոսկվայի ներկայացուցիչ՝ ՌԴ նախագահին առընթեր երեխայի իրավունքների լիազորին առընթեր, Հանրային խորհրդի նախագահ Օլգա Սլուցկերն իր խոսքում նշեց, որ Ռուսաստանում պաշտոնապես գրանցված է 57 հազար ծնողազուրկ երեխա, որոնք ապրում են գրեթե 2.5 հազար մանկատներում: Նա նաեւ հայտնեց, որ ՌԴ նախագահին առընթեր երեխայի իրավունքներով լիազոր Պավել Աստախովը օրերս հայտարարությամբ է հանդես եկել. «Սեպտեմբերի 22-ին Պավել Աստախովը հայտարարեց, որ Ռուսաստանում մանկատների ձեւն իրեն չի արդարացրել, ու լավագույն այլընտրանքն, ըստ նրա, դա որդեգրող ընտանիք մոդելն է: Ահա այս խնդիրն է, որն անհապաղ լուծման կարիք ուն, բայց մենք դեռ չենք գտնում համապատասխան լուծումներ»,-նշեց Օլգա Սլուցկերը:

Ըստ Մոլդովայի ներկայացուցչի՝ այնտեղ այսօր գործում է 55 մանկատուն, որտեղ ապրում է 5 000 երեխա, ու որոնցից միայն 1000-ն է ծնողազուրկ:

Կիեւի քաղաքապետարանի Երեխաների գործերով ծառայության պետ Նիկոլայ Կուլեբան էլ տեղեկացրեց, որ Ուկրաինայում կան ավելի քան 100 000 ծնողազուրկ եւ ընտանեկան բարդ պայմաններում ապրող երեխաներ: Նիկոլայ Կուլեբան հայտնեց, որ իրենք այժմ աշխատում են դպրոց-ինտերնատների բացման ու կատարելագործման ուղղությամբ՝ «Մենք խրախուսում ենք երեխայի՝ ընտանիքում մեծանալու փաստը, երեխան պետք է դաստիարակվի ընտանիքում»,-նշեց Կուլեբան:

Քիշնեւի ներկայացուցիչ՝ Երեխաների գործերով խորհրդարանական փաստաբան Տամարա Պլեմեդյալեն էլ հայտնեց, որ իրենց մոտ այս հարցում շատ բացեր կան: Ըստ նրա՝ կառավարությունը այս խնդրին այնքան էլ շատ ուշադրություն չի դարձնում. «Մենք խնդիր ունենք ոչ միայն մանկատների, այլեւ երեխաների որդեգրման հետ կապված հարցերում: Այս գործընթացը բավականին բարդ իրագործելի է, որդեգրողները մի շարք բարդությունների միջով են անցնում: Մեզ հարկավոր է, որպեսզի ստեղծվի մի կոնկրետ մարմին, որը կզբաղվի միայն որդեգրվող երեխաների հարցերով: Այդ կերպ խնդիրները կպակասեն, գործընթացը կհեշտանա»,-ասաց Պլեմեդյալեն:

Նշվեց, որ Ղազախստանում էլ՝ ծնողազուրկ եւ առանց ծնողների խնամակալության մնացած երեխաների թիվը 37 000-ից ավելի է:

Հայաստանը, որը տեսակամուրջի ժամանակ ներկայացնում էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Ընտանիքի կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ Գալինա Պողոսյանը՝ ունի ընդամենը 9 մանկատուն՝ 762 երեխաներով, եւ ԱՊՀ երկրների մեջ թվային տվյալներով անհամեմատ լավ վիճակում է, իսկ խնդիրների բնույթը՝ որոշ չափով նույնը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930