Լրահոս
Օրվա լրահոսը

EurasiaNet. «Հայկական եկեղեցիները փլուզվում են, սակայն մշակույթի նախարարությունը ամենազորը չէ»

Սեպտեմբեր 28,2012 15:46

«Եվրասիա նեթ» լրատվականը գրում է, որ հայ պաշտոնյաները շատ արագ իրենց անհանգստությունն են հայտնում Վրաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում հայկական եկեղեցիների ոչնչացման կամ քայքայման վերաբերյալ, սակայն շրջակա միջավայրի պաշտպանները բողոքում են, որ այդ նույն պաշտոնյաները անհանգիստ չեն երկրի ներսում եղած եկեղեցիների վիճակով:

Մասնագետները պնդում են, որ Հայաստանի 2400 կրոնական կառույցներից 50 տոկոսը անհապաղ վերականգնման կարիք ունի, իսկ 30 տոկոսը փլուզման եզրին է:

«Մեր պաշտոնյաներից ո՞վ է տեսել մեր եկեղեցիների վիճակը», – պատմաբան, հանրային խորհրդի անդամ Ռաֆայել Թադևոսյանի խոսքն է փոխանցում լրատվականը:

«Գեղարդավանքի շրջակայքում այնքան աղբ է թափված, ինչքան քաղաքային աղբանոցներում է թափված», – պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի խոսքն է փոխանցում թերթը, – «Ու դա թուրքերը, ադրբեջանցիներն ու վրացիները չեն անում: Մենք ենք, որ աղտոտում ենք, պղծում ենք, ավերում ենք»:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը լրատվականին հայտնել է, որ խնդիրները վերահսկողության տակ են և համարում է, որ այդ խնդիրների լուծմամբ ողջ հասարակությունը պետք է զբաղվի. «Պետությունը կամ եկեղեցին չեն կարող բոլոր եկեղեցների մոտ պահակ կանգնեցնել, որ մարդկանց թույլ չտան պատերին գրել: Հասարակությունը պիտի սկսի անհանգստանալ հուշարձանների համար», – ասել է Արև Սամուելյանը և ավելացրել, որ մշակույթի նախարարությունը ամենազոր չէ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930