Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Hurriyet Daily News. «Սփյուռքահայերը բացասաբար են արձագանքել վերադարձի կոչին»

Սեպտեմբեր 28,2012 15:28

«Հյուրիեք դեյլի նյուզ» թերթը գրում է, որ հայկական սփյուռքից տարբեր ճանաչված մարդիկ բացասական արձագանք են տվել Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի կոչին, որով նա հրավիրում էր բոլոր այն հայերին ու ոչ մուսուլման ազգություններին, որոնց նախնիները ապրում էին Դիարբեքիրում, բայց ստիպված հեռացել էին 1915-ի դեպքերի ժամանակ՝ վերադառնալ իրենց քաղաքը:

«Բայդեմիրի կոչը բավարար չէ, և ավելին, այն կարող է հմտորեն բանեցվել թուրք ազգայնականների կողմից», – Լոնդոնի Կոմիտասի համալսարանի տնօրեն Արա Սարաֆյանի խոսքն է փոխանցում թերթը, ում նախնիները Յոզգաթից ու Խարբերդից են, – «Ինչպես նահանգների մեծ մասում, հայերին կոտորել են նաև Դիարբեքիրում: Ինչո՞ւ նրանք պետք է վերադառնան այն քաղաքը, որը լքել են մեծ ցավով»:

«Ես չեմ հավատում, որ դա լուրջ և անկեղծ կոչ է: Դա մեզ համար նշանակություն չունի. ոչ ոք չի կարող վերադառնալ: Ի՞նչ կգտնենք այնտեղ մեր մասին, եթե վերադառնանք: Իհարկե, ես կուզեի վերադառնալ այն վայրը, որտեղ ծնվել են իմ նախնիները, բայց դա անհնար է այսպիսի պայմաններում», – կինոռեժիսոր Սյուզան Խարդալյանի խոսքն է փոխանցում թերթը, ով այժմ բնակվում է Ստոքհոլմում և ում արմատները սերում են Ադիյամանից ու Մարաշից:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930