Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանին «բռնացրել» են ստելիս

Սեպտեմբեր 28,2012 14:10

Այսօր Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստների դատավարությանը պաշտպան Վահե Գրիգորյանը նշեց, որ դատավորը հիմնվել է բացառապես միայն ոստիկանների ցուցմունքների վրա: Իսկ այդ ցուցմունքները, ինչպես նաեւ քննիչների ցուցմունքները ուղղորդվել են ոստիկանապետի կողմից: Վահե Գրիգորյանը նաեւ ներկայացրեց, թե ինչպես են պարզ իրողության մեջ ապացուցել, որ ոստիկանները դատարանում ստում են: Բոլոր ոստիկանները պնդել են, որ դեպքի վայրում՝ Խնկո -Ապոր գրադարանի մոտ, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, տեսել են Անի Գեւորգյանին, որը Սարգիս Գեւորգյանի քույրն է: Ըստ ոստիկանների, նա մասնակցել է միջադեպին, նկարահանումներ է արել: Երբ ոստիկաններից մեկին, որը պնդել է, որ ճանաչում է Անիին, տեսել է նրան, նա եղել է այդ օրը դեպքի վայրում, խնդրել են ասել՝ այդ պահին դահլիճում կա՞ Անի Գեւորգյանը՝ վերջինս շրջվել է, զննել է դահլիճում ներկաներին ու ասել, որ Անին դահլիճում չէ: Մինչդեռ Անին նստած է եղել ուղիղ նրա հետեւում:

Դատավորը փորձեց ճշտել, թե ի՞նչ կապ դա կարող էր ունենալ կոնկրետ բողոքի հետ: Վահե Գրիգորյանը մանրամասնեց, որ ոստիկաններին պետք էր, որ նշվեր, որ Անի Գեւորգյանը եղել է դեպքի վայրում ու տեսանկարահանումներ է արել, որովհետեւ ոստիկան Շահեն Հարությունյանն է իրականում ամբողջը տեսանկարահանել, եւ եթե պահանջվեր նրանից ներկայացնել տեսանյութը, նա ի պատասխան պետք է ստիպեր, որ մյուս կողմն էլ ներկայացնի իր տեսանկարահանածը, ինչը չկա: Ըստ Վահե Գրիգորյանի. «Ոստիկան Շահեն Հարությունյանը իր I Phone-ով նկարել է եւ առեղծվածային պայմաններում կորցրել այդ հեռախոսը: Բայց ոստիկանը, որի աշխատավարձը 10 անգամ ցածր է այդ հեռախոսից, հայտարարություն չի տվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930